Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Բարձրացրին ուղեվարձի գինն ու մեկնեցին արձակուրդ

Բարձրացրին ուղեվարձի գինն ու մեկնեցին արձակուրդ
22.07.2013 | 16:29

Մայրաքաղաքում և սոցիալական ցանցերում շարունակվում են տրանսպորտի գնի բարձրացման հետ կապված բողոքները. մարդիկ ակցիաներ են կազմակերպում, կոչեր հնչեցնում, ուսանողներն առանձին են իրենց պահանջները ձևակերպում: Սոցիալական աղետի, անհուսության եզրին հասած ժողովրդի համար տրանսպորտի գնի բարձրացումը կրկնակի ծանր հարված է: Խոսակցություններ են շրջանառվում, որ կբարձրանան նաև մարզային երթուղիների գները: Ու միայն պատկերացնել է պետք, թե ինչ է սպասվում Երևանին մերձակա քաղաքներից ամեն օր մայրաքաղաք աշխատանքի, դասի եկող-գնացող քաղաքացիներին:
Եվ մինչ ակտիվ քաղաքացիներն այս օրերին ուզում են ստանալ իրենց հարցերի պատասխանները, պարզվում է, հուլիսի 22-ից Սերժ Սարգսյանն ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մեկնում են արձակուրդ: ԱԺ նախագահի դեպքում հայտնի է, որ մեկնել է երկշաբաթյա արձակուրդի, իսկ Սերժ Սարգսյանն էլ իր արձակուրդի մի մասը կանցկացնի արտերկրում: Թե ինչու են երկրի՝ ի պաշտոնե առաջին և երկրորդ դեմքերը, խոսքները մեկ արած, որոշել միաժամանակ մեկնել արձակուրդ, այն էլ՝ այն դեպքում, երբ տրանսպորտի գին են բարձրացնում, երբ ՌԴ-ում հայազգի քաղաքացու դատավարության հետ կապված վտանգավոր միտումներ են նկատվում հայ-ռուսական հարաբերություններում, Աստված գիտե, մեկ էլ՝ իրենք: Ու մինչ ընդդիմադիր առանձին շրջանակներ կրկին հիշեցնում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի բիզնեսների մասին՝ հընթացս փորձելով նրանից կորզել տրասնպորտի գնի բարձրացման վերաբերյալ պատասխան, ակնհայտ է, որ քաղաքապետը չէ, որ տալու է այս հարցի պատասխանը, և նրա որոշումներից չի կախված տրանսպորտի էժանանալ-թանկանալը:
Բարձրաստիճան պաշտոնյաները նախընտրեցին այս ընթացքում լռել՝ հետևելով, թե որքան և ինչպիսի դիմադրության է կենսունակ մեր հանրությունը, որքան հետևողական կերպով կպայքարի իր իրավունքների համար: Իսկ հանրությունն էլ այս ընթացքում շարունակում է ցույց տալ իր երկփեղկվածությունը, որովհետև ՀՀԿ-ին անդամակցողներն առաջնորդվում են իրենց շահերով, ՀՀԿ-ի մենաշնորհի դեմ պայքարողները շարունակում են դուրս գալ փողոց և բողոքել տրանսպորտի գնի բարձրացման դեմ, վարորդներն ուղևորներից 150 դրամ ուղեվարձ պահանջելը արդարացնում են իրենց օրվա հացը վաստակելով ու ընտանիք պահելով, առանձին ուղևորներ էլ 150 դրամ վճարելը պատճառաբանում են կարգ ու կանոնին ենթարկվելով (կարծես, մյուս հարցերում շատ կարգապահ ու օրինավոր են): Մնում են միայն այս ողջ պատմությունից իսկապես տուժողները, որոնք առայժմ բոյկոտում են 150 դրամը` հասարակական տրանսպորտում և սոցիալական ցանցերում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1610

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ